ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Գյանջայի դատարանում սկսվել է Արսեն Բաղդասարյանի դատը

Գյանջայի դատարանում սկսվել է Արսեն Բաղդասարյանի դատը
08.04.2015 | 12:26

Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացել է դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի գործով նախապատրաստական նիստը: Պետական մեղադրողը հայտարարել է, թե նախաքննության ժամանակ իրավախախտումներ թույլ չեն տրվել: Այնուհետև ելույթ է ունեցել ամբաստանյալը՝ պատմելով իր մասին և հայտարարելով, թե բողոքներ չունի: Դատական քննությունը նշանակվել է ապրիլի 13-ին, որոշվել է դատավարությունն անցկացնել դռնփակ: Արսեն Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե Բաղդասարյանը դիվերսանտ է, գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, որի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ